Հասարակություն 

Ջոնի Դեփը դատի է տվել նախկին կնոջը

Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի դեմ: Այս մասին հայտնում է People-ը:

Դեփը 50 միլիոն դոլար է պահանջում հոդվածի համար, որը հրապարակել է Հարդը՝ իրեն համարելով ընտանեկան բռնության զոհ: Դերասանի փաստաբանները պնդում են Դեփի նախկին կնոջ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում և վստահեցնում են, որ այդ կերպ Հարդը ցանկանում է առաջընթաց ունենալ կարիերայում:

Հարդի փաստաբաններն իրենց հերթին նշում են, որ դատական հայցով Դեփը ցանկանում է ստիպել նախկին կնոջը լռել:

Ջոնի Դեփն ու Էմբեր Հարդն ամուսնացել էին 2015 թվականի փետրվարին, ամուսնալուծվել 2016-ի մայիսին:

 

Նույն շարքից