Բրիտանական «The Guardian»-ը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին:
«Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարում ոչնչացնում է իր երկրի տարածքում գտնվող հայերի մշակութային ժառանգությունը: Մշակութային և կրոնական հուշակոթողների ոչնչացումը գերազանցում է Պալմիրայում ԻՊ-ի կողմից անտիկ ամֆիթատրոնի ոչնչացումը»,-գրում է թերթը՝ հղում անելով ամերիկյան «Hyperallergic»-ի հրապարակմանը, որը վերաբերում է հայկական ժառանգության ոչնչացմանը:
Առանձնահատուկ կերպով խոսվում է Նախիջևանում հայկական գերեզմանաքարերի ոչնչացման մասին, որը համարվում է ամենասարսափեցնող օրինակը:
Նշվում է նաև, որ մինչ այսօր ադրբեջանական իշխանությունները միջազգային փորձագետներին, այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետներին թույլ չեն տալիս մուտք գործել Նախիջևան՝ հայտարարելով որ այնտեղ երբեք հայեր չեն ապրել ու հայկական հուշակոթողներ այնտեղ չկան: