ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնական պահանջն այն է, որ ժողովուրդներին պետք է պատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Բնական է, որ դիվերսիոն գործողությունները չեն կարող դրական արդյունք տալ: Այսինքն՝ այն ինչի համար ողբում է Ադրբեջանը, այն է՝ որ պահպանվում է ստատուս քվոն, բայցև ամեն ինչ անում է ստատուս քվոն պահպանելու համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) հատվածներում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն էր իրականացրել: