Հասարակություն Պատահարներ 

Դավթաշենում «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենա է այրվել

analitik.am

Մարտի 2-ին, ժամը 02:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:17-ին:

Այրվել են «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1982 թ.) շարժիչը՝ ամբողջությամբ, սրահը՝ մասամբ և երկու անվադող:

Նույն շարքից