Հասարակություն գլխավոր 

Մեռնեմ աչքերիդ, մի հատ նկարվենք էլի

ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով կառավարությանը հնարավորություն և հրամայական է տրվում հատուցում մատուցել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և տուժածներին: Նախաձեռնությունն ուղարկվել է կառավարություն, որտեղից դեռ եզրակացություն չկա: Այս մասին Մարտի 1-ի երթից առաջ  հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ շատ հարցեր թողել են կառավարության որոշոմանը՝ օրինակ փոխհատուցման չափը և այլն:

Հարցին, թե այս փուլում մարտի 1-ի գործն արդյո՞ք ամբողջությամբ բացահայտված է, ինչպես 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Սիմոնյանը նշել է. «Կարծում եմ, եթե մարդկանց հարցնեք, չկա մեկը, որ չասի, թե այդ գործը բացահայտված է, թե բացահայտված չէ: Ակնհայտ է, նախևառաջ հայտնի է, թե ով է կրակել, ինչից են կրակել և այլն, և այլն: Խոսքը մշտապես գնացել է քաղաքական կամքի մասին, որը նախորդ իշխանությունները չեն ունեցել: Նախորդ իշխանությունները հո չէին ձերբակալելու, մեղադրանք չէին առաջադրելու այն մարդկանց, ում հիմա ներկայացվում է»:

ԱԺ փոխխոսնակը չի ցանկացել մտնել քրեական գործի մեջ՝ նշելով, որ կարող է խոսքի մեջ անձնական գնահատականներ տալ, որը ճիշտ չի լինի. «Բայց կարծում եմ, որ մարտի 1-ի գործի հետ կապված որևիցե մեկի մոտ շատ մութ կետ չկա»:

Ամբողջ ընթացքում, երբ Սիմոնյանը խոսում էր լրագրողների հետ, քաղաքացիներից մեկը փորձում էր լուսանկարվել վերջինիս հետ. «Մեռնեմ աչքերիդ մի հատ նկարվենք էլի»,-ասում է տիկինը:

Նույն շարքից