Հասարակություն 

Մահացել է Ժորես Ալֆերովը

Կյանքի 89-րդ տարում մահացել է Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Ժորես Ալֆերովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վերջինիս կնոջը: Մահվան պատճառները հայտնի չեն:

Ինտերֆաքսն իր հերթին հայտնում է, որ ակադեմիկոսը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

2018 թվականին Ալֆերովը տեղափոխվել էր հիվանդանոց: Այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ նա ուղեղի կաթված է ստացել:

Ալֆերովը Ռուսաստանում ապրող ֆիզիկայի ոլորտում միակ Նոբելյան մրցաանակակիրն էր: Նա մրցանակը ստացել է 2000 թվականին:

 

Նույն շարքից