Հասարակություն Ֆեյսբուք 

Հերթական ապացույցը, որ պայքարը ՀԱՆՈՒՆ քաղաքացու չէ, այլ պայքարը ԸՆԴԴԵՄ նախորդ իշխանության անհատների է. Բժիշկ-ուրոլոգ

analitik.am

Բժիշկ-ուրոլոգ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբեք և որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
Երբեք որևէ քաղաքական գործչի չեմ երկրպագել:
Երբեք երկիրը ղեկավարելու կամ ոլորտը կառավարելու գործընթացը չեմ անձնավորել:

Բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է նոր իշխանության կողմից փորձ կատարվում «տոն հռչակել» Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դնելով մի կողմ, որ սա էժան պոպուլիզմի հերթական դրսևորումն է և կոչված է հերթական անգամ բնակչության ուշադրությունը շեղել մեզ բոլորիս սպառնացող հիմնական խնդիրներից, ասեմ հետևյալը...

Եթե հարցը «քաղաքացու օր» սահմանելու մեջ է, ապա կարելի է մայիսի 8-ը կամ դեկտեմբերի 9-ը սահմանել, բայց ո՛չ... ապրիլի 23-ը... մեր ազգի ամենամեծ ցավը հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նախօրեն...

Պոպուլիզմի այս տեսակի դրսևորումը ուշադրությունը շեղում է ոչ միայն ձեզ վախեցնող և անխուսափելի խնդիրներից, այլ նաև մեր ազգի համար մեծ սուգ համարվող երևույթից, ինչը մեր ազգային միաբանության և համախմբվածության համար սպառնալիք է հանդիսանում: Այս նախագծի ընդունումը և ապրիլի 23-ը տոն սահմանելը հանդիսանում է Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանն ուղղված միջազգային քաղաքականության տապալման և չեզոքացման սկիզբ: Սա ուղղակի անընդունելի է:

Հայը իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին:

Սա հերթական ապացույցն է, որ պայքարը ՀԱՆՈՒՆ քաղաքացու չի, այլ պայքարը ԸՆԴԴԵՄ նախորդ իշխանության անհատների է... մի արեք այդպես, ուղղակի մի արեք...

Ամոթը լավ բան է...»:

 

 

Նույն շարքից