Մոսկվայում տղամարդը սպանել է կնոջն ու երեխային, ինչից հետո փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից:
Նախնական տեղեկություններով, տղամարդն իր զոհերին սպանել է դանակով և պտուտակով:
Հիմա բժիշկները պայքարում են կասկածյալի կյանքը փրկելու համար:
ՌԵՆ ԹՎ-ի տեղեկություններով, ընտանիքը 5 տարի առաջ է Ուկրաինայից տեղափոխվել Մոսկվա և ապրում էր սպանված կնոջ տատիկի բնակարանում: