Քաղաքական 

Ադրբեջանը չի քննարկում Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու հարցը

Ադրբեջանը չի քննարկում Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու հարցը, սակայն կարող է քննարկել ռազմավարական գործընկերության տարբերակը, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Ոչ, չենք պլանավորում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների մակարդակը, հավանաբար, ավելի բարձր տեսակի համագործակցություն է պահանջում, քան ասոցացումը։ Եվ հետո, հենց «ասոցիացիա» բառն այնքան էլ ընդունելի չէ մեզ համար»,-ասել է նա։

 

««Ասոցացված անդամ»՝ դա ի՞նչ գործընկեր է։ Այստեղ չկա հստակ սահմանում։ Ադրբեջանը բոլոր իմաստներով ինքնաբավ երկիր է՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով։ Ցանկացած ինտեգրման գործընթացի պետք է գնալ՝ հավելյալ նախապատվություններ ստանալու նպատակով։ Մենք դեռևս ասոցացման նախագծի շրջանակում դա չենք տեսնում»,- նշել է Ալիևը։

Նույն շարքից