Քաղաքական 

Եվրախորհրդարանի ղեկավարը Ուկրաինայի նախագահին կոչ է արել ցրել Գերագույն ռադան

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ցրել Գերագույն ռադան և արտահերթ ընտրություններ անցկացնել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Եկե՛ք առերեսվենք փաստերին։ Յանուկովիչը երկիրը ղեկավարում էր խորհրդարանում ունեցած մեծամասնությամբ և հանրության մեծամասնության աջակցությամբ։ Այժմ իրավիճակը փոխվել է։ Յուրաքանչյուր առողջ մտածող նախագահ այս իրավիճակում կցրեր խորհրդարանն ու նոր ընտրություններ կհայտարարեր»,-ասել է նա։

 

Շուլցը հայտարարել է, որ Եվրոպական միությունը քննարկում է ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Կիևում բռնության շարունակման դեպքում։

Նույն շարքից