Քաղաքական 

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը: Ի պատասխան NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության հարցի, թե՝Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ս․թ․ հունվարի 23-ին ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում պլանային դիտարկումն իրականացնելուց անմիջապես հետո «հայերը գնդակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և դիտարկման մասնակիցներին»:

«ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի, բացառությամբ՝ այն բանի, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանն իր առաջնագիծ դուրս չի բերել»,–ասված է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Նույն շարքից