Մարտի 2-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 42 շենքի 9-րդ հարկից պատշգամբի բետոնե ծածկը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբի բետոնե ծածկը մասամբ պոկվել և ընկել է՝ մոտ 3 գմ, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ։
Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե կառուցատարրի կախված և ընկնելու վտանգ ներակայցնող հատվածը՝ մոտ 3 գմ։