Քաղաքական 

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներ ստանալու վերաբերյալ:

Նույն շարքից