Հասարակություն 

Ահազանգեր՝ «Կովկաս» ռեստորանում, «Կովկաս» պանդոկում ռումբերի մասին

Մարտի 2-ին, ժամը 20:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո»  բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

 

Նույն շարքից