ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարծում եմ մանկամիտ փառասիրությունն է ուղղորդում Նիկոլին՝ անապատացնել քաղաքական դաշտը ենթադրյալ «վտանգավոր» հեղինակությունից: Կարծում եմ Նիկոլը պետք է հրաժարվի ճոճվող քաղաքական լարի վրա փահլեւանական «հավասարակշռություն» պահպանելու իր խախուտ ընթացքից: Այլապես ինքը շուտով անօգնական կմնա հիասթափված ժողովրդի եւ հակահեղափոխական ուժերի առջեւ»: