Հասարակություն Բարի օր 

Ինչպես է կարողացել Սաշիկ Սարգսյանը լքել Հայաստանի տարածքը. Նրան նկատել են Իսպանիայում

Ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Նիկողոսյանն իր էջում գրում է.

«Հըլը տեսեք ով էր Իսպանիա մեզ հյուր եկել, ոտը ոտին քցել Իթալյեն ռեստորանում, վայելում: Ուղղակի մի բան չեմ հասկանում, ԱԱԾ-ն կալանք չի դրե՞լ Սաշիկի վրա, կամ ասենք որ երկրից չբացակայի:

Հ.Գ երևի նկատեց շատ ենք ֆիքսվել հելավ կանգնեց, իսկ հաջորդ պահին արդեն չքացել»:

Ավելի վաղ հայտնվել էր, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ  178 հոդվածի 3-րդ մասի 1 կետով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։

 

Նույն շարքից