Այսօր լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 27 ամյակը: Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահի՝ 1992թ.մարտի 3-ի հրամանագրով ստեղծվեց մի կառույց, որը, պայմանավորված իր համազգային կարևորագույն առաքելությամբ, անվանվեց «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ:
Հիմնադրամը 27 տարի շարունակ Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների կյանքը դարձնում է առավել որակյալ ու բարեկեցիկ:
Աշխարհի տարբեր անկյուններում գործող մեր տեղական մարմինների ու բարերարների շնորհիվ իրականացվել են հազարավոր խոշոր ծրագրեր։ Այս ամենն անհնար կլիներ առանց մարդկանց, որոնք հավատացել են ու կատարել նվիրատվություններ։
Մեծ պատիվ եմ ունեցել այս համահայկական մեծ ընտանիքի անդամ լինել շուրջ 15 տարի, որից 10 տարին զբաղեցրել եմ գործադիր տնօրենի պաշտոնը։
Շնորհավորում եմ բոլորիս և հիմնադրամին մաղթում բեղմնավոր աշխատանք։
Հիմնադրամի ամենախոշոր ծրագրի` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողություն
1 սեպտեմբերի, 2017թ.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյան