Հասարակություն 

Քաղաքացին ընկել է Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից

Մարտի 3-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից քաղաքացին ընկել է (մոտ 17 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ի.-ն (ծնված 1982 թ.) ընկել է քարերի մեջ:

Փրկարարներն Ա. Ի.-ին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Նույն շարքից