Հասարակություն 

Ինչ են քննարկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները Գարեգին Բ. կաթողիկոսի հետ

Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի եւՀայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։

ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցել են կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները, հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

 

Նույն շարքից