Հասարակություն 

Մոսկվայում 25 և 21-ամյա կանայք կտրել են արտասահմանցիների պարանոցները

Երկու ռուս կանայք Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում կտրել են երեք արտասահմանցու պարանոցները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 28-ին: Վիճաբանության ժամանակ 25-ամյա և 21-ամյա կանայք դանակի հարվածներ են հասցրել Եմենի քաղաքացիներին՝ վնասելով նրանց պարանոցները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Կանայք ձերբակալվել են: Ավելի ուշ պարզվել է, որ նրանք նախկինում դատապարտված են առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով:

Կատարվածի մանրամասները ճշտվում են:

 

Նույն շարքից