Լաս Վեգասում կայացած UFC-ի միջին քաշային կարգում մենամարտում հայազգի Էդմոն Շահբազյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Չարլզ Բերդին:
Մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը, երբ ծնունդով երևանցի Էդմոնը սկսել է հուժկու հարվածներ հասցնել մրցակցին, ով չի կարողացել պաշտպանվել:
Սա Շահբազյանի երկրորդ հաղթանակն էր երկու մենամարտերում: Առաջինը հաղթանակը 21-ամյա մարզիկը տոնել էր 2018 թվականի նոյեմբերին՝ անգլիացի Դարրեն Սթյուարթի դեմ մենամարտում:
https://www.youtube.com/watch?v=zIglp-rzz5U&list=PLREbl3LWgtzTI9_UbbAM5bps3lvP1HBAb