Այս գիշեր իր տան մոտ Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել «Ռեստարտ» խմբի կողմից: Այս մասին Մալյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ փորձել են իրեն առևանգել: Ավելի ուշ խմբի տղաները ևս խոսել են միջադեպի մասին:
Միջադեպին անդրադարձել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ մասնավորապես գրելով.
«Աղբի տեղը աղբամանում է։ Բայց Գասպարյան Վովայի օգնականին աղբաման նետելը մեծ պատիվ կլիներ իր համար։
Ավելի լավ է, թող մասնագիտությամբ ՓՌշիկ այդ երիտասարդը հարկային մարմիններին պատմի, թե ո՞վ է իրեն ֆինանսավորում, և ապա ստացած եկամուտներից հարկերը մուծի»։
Գրառման հավանողների թվում հետաքրքիր անուններ կարելի է գտնել: Թերևս առանձնացնենք երկուսին:
Իոաննիսյանի գրառումը հավանել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Իսկ թե ինչն են հավանել իշխող ուժի պատգամավորն ու փաստաբանը, եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

