2007 թ-ին իմ վրա որ հարձակում գործեցին դիմակներով մի քանի շներ, Նարեկ Մալյանն առաջիններից էր, որ հասավ հիվանդանոց, իսկ դրանից առաջ ժամերով կանգնած էր ոստիկանության բաժնի մոտ: 10 հոգով մեկի վրա հարձակվելը վերջին սրիկայությունն է՝ անկախ նրանից, դու համաձայն ես իր խոսքերի հետ, թե ոչ:
Երեկվա միջադեպը կարող է հասցնել շղթայական ռեակցիայի, վատ տեղեր տանի: Իմ 100 տոկոս աջակցությունն եմ հայտնում Նարեկին: Ոստիկանությունը պետք է պատժի խուլիգանություն կատարածներին: Խոսքին խոսքով պատասխանեք…
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյան