Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության լրատվության բաժնից Analitik.am-ին հայտնեցին, որ խոսքը վերաբերում է Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպին:
Ավելի վաղ Մալյանը հայտնել էր, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից: Խմբի անդամներն իրենց հերթին խոսել են միջադեպի մասին՝ հայտարարելով, որ փորձել են Մալյանին գցել աղբամանը: