Քաղաքական գլխավոր 

Փաշինյանը ցանկանում էր Մարտի 1-ի ողբը վերածել ուժի ցուցադրության, սակայն հայ հասարակությունը թույլ չտվեց դա անել. Արմեն Աշոտյան

Ունեինք Արցախի Հանրապետության օրը, վարչապետը մեռելածին հայտարարություն արեց, որն ավելի լավ է չաներ: Իսկ ինչ արեց վարչապետը Սումգայիթյան ջարդերի օրը, թվիթ, ֆեյսբուքյան գրառում էլ չէ, թվիթ արեց՝ առանց ուղերձի: Ունենք Մարտի 1, որը մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկն է: Վարչապետն ուղերձ արեց, պետական ապարատը կազմակերպեց, որ երթ անի, արեց, հետո երթում մասնակիցների քանակից դժգոհ էր: Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, վարչապետ Փաշինյանը ցանկանում էր Մարտի 1-ի սուգը, ողբը վերածել ուժի ցուցադրության, ու հայ հասարակությունը թույլ չտվեց դա անել. «Սա շատ կարևոր հանրային, հասարակական ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին»:

Նույն շարքից