ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչի վերաբերյալ հարցերի քննարկումը կսկեն փետրվարին կայանալիք հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտարարե է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն:
Նա չի նշել, թե ինչքան ժամանակ կպահանջվի այս խնդիրները լուծելու համար՝ հավելելով, որ իրենք այժմ կենտրոնացած են համատեղ գործողությունների ծրագրի և պայմանագրի կատարման վրա:
Ըստ նրա՝ այս միջոցառումների իրականացումը կմեծացնի համաշխարհային համագործակցության վստահությունը, ինչից հետո հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի հարցը: