Հասարակություն 

Ուղղակի բռնես ու կզակից խուտուտ տաս քննիչին, ոնց որ շներին՝ լավ կատարված վարժության համար

Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության»:

Ընտիր։ Շատ լավ ա որպես միտք ու տեքստ։ Հրաշալի տեսք ու բովանդակություն ունի։ Ուղղակի հիշեցնեմ, որ երեկ ստացանք ՀՔԾ քննիչի որոշումն առ այն, որ դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիկ» խանութի մոտ քարոզչություն իրականոցնող ՔՈ կուսակցության թեկնածուների նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործը կարճվում ա (ուշադրություն!) հիմնավորմամբ, թե բռնություն կիրառողն իմացել ա, թե բռնություն ա կիրառում «Եհովայի վկաների» նկատմամբ, ոչ թե նախընտրական քարոզչությանն ա խոչընդոտում։ Ուղղակի բռնես ու կզակից խուտուտ տաս քննիչին, ոնց որ շներին՝ լավ կատարված վարժության համար։ Ու զուգահեռ էլ կարծիք կազմես պետության «իրավական կոշտ հակազդեցության» մասին։

 

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը 

Նույն շարքից