«Կան մարդիկ, ովքեր իմ ակնոցներին խաբնվում են, նրանց թվում է, թե այս ակնոցների ետևում բարի ու փափուկ անձնավորություն է, բայց դա այդպես չէ: Իմ հետ նմանատիպ հարց ունենալու պատմություն ունի Դավիթ Սանասարյանը՝ 2011 թվականին, որից հետո որոշ ժամանակ անգործունակ էր, կարող եք նրանից հարցնել»: Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ԵՊՀ-ի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Նարեկ Մալյանը:
Ավելի վաղ Մալյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել են իր վրա՝ փորձելով առևանգել: Դրանից հետո հայտարարությամբ հանդես եկան նաև նախաձեռնության անդամները՝հաստատելով, որ հարձակվել են Մալյանի վրա և ցանկացել են նրան գցել աղբամանը:
Լրագրողների հետ զրույցում Մալյանը նշեց, որ իր հետ հարց ունենալու փորձ ունի նաև այն մարդը, ով, իր խոսքերով, «սորոսի վաստակներին» Վրաստանից ուղղորդում էր. «Ու այն մարդը, ում «բառիգության» համար հանեցին կառավարությունից շպրտեցին դուրս: Այդ մարդկանցից հարցրեք, նրանք կպատմեն»:
Ինչ վերաբերում է նախաձեռնության անդամների հայտարարություններին, թե իրեն փորձել են աղբամանը գցել, Մալյանը նշեց, որ ուզելը քիչ է. «Նրանք տեսանյութ ունեն, թող հրապարակեն, պարզ կլինի բոլորին, դա նաև կլինի ինքնախոստովանական տեսանյութ: Եթե ոչ մի բան չի եղել, միասին «հոպ զիլինա» ենք խաղացել իմ տան մոտ, թող դա տեղադրեն, բոլորս նայենք, ուրախանանք: Ինչ վերաբերում է աղբարկղին, ապա ես այդ մտադրության մասին իմացել եմ ոստիկանությունում, սոցկայքերից: Եթե ուզելով ա, ես էլ Դավիթի մամային եմ ուզում, բայց ուզենալը չի կարելի իրականության հետ խառնել»: