Քաղաքական Միջազգային 

Ջոն Բոլթոնը վիրավորել է ամբողջ Լատինական Ամրիկան. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը վիրավորել է ամբողջ Լատինական Ամրիկան՝ ասելով, թե չեն վախենում վենեսուելական հարցում հետևել Մոնրոյի դոկտրինին:

«1945 թվականին ՄԱԿ-ի ստեղծումից հետո միջազգային իրավունքը կարգավորվում է այդ ունիվերսալ և ամենալեգիտիմ կազմակերպության կանոնադրությամբ: Ետին դռների թեորիան և պրակտիկան մեծ հաշվով վիրավորական է: Դրա համար ես կարծում եմ, որ Լատինական Ամերիկայի երկրները կարձագանքեն Բոլթոնի հայտարարությանը»,-ասել է Լավրովը:

Բացի վերոնշյալ հայտարարությունից, Բոլթոնը նաև նշել էր, որ ԱՄՆ նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանից սկսած, ձգտում են  ժողովրդավարության հասնել Արևմտյան կիսագնդում:

Նշենք, որ Մոնրոյի դոկտրինը ենթադրում է ԱՄՆ-ի իշխանությունը Արևմտյան կիսագնդում: ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոն  իր հայտնի ելույթն ունեցել է 1823 թվականին:

 

Նույն շարքից