Բարի օր Հասարակություն 

Քիչ էր մնում սիրտս դուրս պրծներ մարմնիցս. Չեչեն նախարարն ապշած է Երևանում Մատենադարան այցից հետո

analitik.am

Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի և ինֆորմացիայի  նախարար Ջամբուլատ Ումարովն Երևանում Մատենադարան այցելելուց հետո ապշած է: Այս մասին, ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, վերջինս խոսել է Ինսթագրամի իր էջում:

«Անհնհար է դա փոխանցել բառերով: Մենք չէինք էլ կարող երազել, որ կարող ենք հայտնվել հին ձեռագրերի այս հսկայական պահոցում, որն ամբողջ աշխարհում հայտնի է Մատենադարան անունով: Եվ ահա այդ ֆանտաստիկ պահը վրա է հասել»,-գրել է չեչեն պաշտոնյան՝ հավելելով, որ ինքը գտել է նաև իրենց նախնիների մասին տեղեկություններ:

Ումարովի խոսքերով, իր սիրտը միայն հրաշքով դուրս չի պրծել մարմնից հպարտությունից, երբ իմացել է, որ չեչենների նախնիները խաղաղ ապրել են հսկայական տարածության մեջ ՝ զբաղվելով անասնաբուծությամբ և հողագործությամբ:

 

 

Նույն շարքից