Քաղաքական 

Քաղաքական դաշտում բոլոր գզվրտոցները մաֆիայի գզվրտոցների են նման. Հայրիկյան

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընկերներ են, բայց ընկերը մի բան է, թիմը մի բան: Այս մասին այսօր` հունվարի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: 

«Իսկ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի  թիմից է եւ, եթե Սերժ Սարգսյանը նրան չպաշտպանի թիմի մոտ, այլ պատկեր կստեղծվի: Իսկ Ռոբերտ Քոչարյանին ես դեռ Մարտի մեկից առաջ եմ նամակ գրել եւ ասել, որ նա պատմության մեջ հիշվելու է որպես չարագործ»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա նաեւ ընդգծեց, որ  իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանը հայաստանցիներից դատարկեն, իսկ դրա համար նրանց պետք է, որ հիասթափեցնեն: «Տեսեք Ուկրայինայում այսօր կռիվ են տալիս իրենց եվրոպական կրքերի համար, իսկ մեր ժողովրդին ստիպում են գնալ կուտակայինի, 50 դրամի դեմ կռիվ տալ: Իսկ գազի համար անգամ կռիվ տալու կոչ չարեցին, երբ անորակ գազ է վաճառվում եւ գինը բարձրացված է աշխարհի համար անսպասելի գնով, որը երբեք ոչ մի դաշնակից չէր անի»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է իրական իշխանություն ունենալ, որ ժողովրդի շահերով առաջնորդվի, ոչ թե մտածի՝ ինչ անել, որ իշխանությունը մի փոքր ավել պահեն կամ Ռուսաստանի մեկ այլ գործարարի չտան: «Քաղաքական դաշտում բոլոր գզվրտոցները մաֆիայի գզվրտոցների են նման, թե ով ավելի լավ կծառայի մոսկովյան տերերին եւ ավելի հավատարիմ կընկալվի նրանց կողմից»,- ընդգծեց ԱԻՄ նախագահը եւ ասաց, որ ինքը կուզեր, որ Հայաստանում կրքեր դրսեւորվեն, բայց Ուկրայինիայի դեպքերին կողմ չէ, քանի որ խաղաղ հավաքների կողմնակից է:

Նույն շարքից