Հասարակություն 

Երբ փաստերն ակնհայտ են, նյութերի նախապատրաստությունը պետք է որ առավելագույնը ժամեր տևի. Ռուբեն Մելիքյան

Օրեր տևող նյութերի նախապատրաստությունն այն դեպքում է անհրաժեշտ, երբ կարիք կա պարզելու փաստերը։ Երբ փաստերն ակնհայտ են, առավել ևս՝ բոլոր կողմերից ի լուր հանրության հրապարակված, ապա նյութերի նախապատրաստությունը պետք է որ առավելագույնը ժամեր տևի։ Պետք է ընդամենը նախնական իրավական գնահատական տալ ակնհայտ, ի լուր բոլորի հրապարակված փաստերին և որոշել՝ հարուցե՞լ քրեական գործ, թե՞ մերժել քրեական գործի հարուցումը։

Ես ակնկալում եմ, որ դա կարվի անհրաժեշտ արագությամբ։ Եթե ոչ այսօր, ապա առավելագույնը՝ վաղը։

ԼՐԱՑՈՒՄ. ՀՀ դատախազությունն արդեն հարուցել է քրեական գործը։

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից