Քաղաքական Միջազգային գլխավոր 

Պուտինը ստորագրել է հրթիռային պայմանագրից դուրս գալու մասին փաստաթուղթը

Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան փաստաթուղթը դադարեցնելով Մոսկվայի պարտականությունները Միջին ու փոքր հեռավորության  հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի մասով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ստորագրված փասաթղթում նշվում է, որ Մոսկվայի պարտավորությունները դադարեցված են այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի չեզոքացրել իր խախտումները պայմանագրի կատարման հարցում կամ մինչև դրա ուժի մեջ լինելու ժամկետը:

Նույն փաստաթղթով հրահանգ է տրվում ԱԳՆ-ին տեղյակ պահել պայմանագրի անդամներին, այս դեպքում՝ ԱՄՆ-ին, պարտավորությունների կատարման դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ պայմանագրից դուրս գալու մասին առաջինը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դա Ռուսաստանի հայելային պատասխանն էր:

 

Նույն շարքից