ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Գալոյանին ազատել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ևտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Աշոտ Գալոյանին նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):