Հասարակություն 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ բացելու է Վատիկանի արխիվները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ բացելու է Վատիկանի այն արխիվները, որոնք վերաբերում են Պի 12-րդ պապի ժամանակաշրջանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ բազմաթիվ հրեաների պնդմամբ՝ Պի 12-րդն աչք է փակել Հոլոքոսթի վրա և դրա համար էլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է բացել Վատիկանի գաղտնի արխիվները:

Հայտնի է, որ արխիվը կբացվի 2020 թվականի մարտի 2-ին:

Նույն շարքից