Քաղաքական 

Ուկրաինայի միասնականությունը սպառնալիքի տակ է

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի պառակտման սպառնալիք է տեսնում, որի մասին հայտարարել է երկրի Սեյմի նիստում։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկավիչի առաջարկած կարգավորման ծրագրին Տուսկը միանշանակ չի վերաբերվում։

«Այդ պնդումը բավական երկիմաստ է, երբ հնչում է երկրի իրադրության համար պատասխանատուի շուրթերից,- ընդգծել է նա Սեյմում ելույթի ժամանակ։ -Մենք չենք կասկածում, որ Յանուկովիչի աշխատակազմի գրծողությունները եւ նրա վարքն են հանգեցրել այս կրիտիկական պահին, երբ հարցականի տակ է հայտնվել ուկրաինական պետության միաբանությունը։  

Վարչապետը հայտարարել է Ուկրաինայի եվրոպական ընտրությանը հետագայում էլ աջակցելու մասին: Սակայն հավելել է, որ ուկրաինացիներին «երկարատեւ երթ» է սպասվում:

«Ուկրաինան՝ որպես հարուստ եւ խաղաղ հարեւան. սա Լեհաստանի համար անհրաժեշտ պայման է` մեր անվտանգության զգացումի համար: Ուկրաինան պառակտված է ներքին պայքարով,  եւ վաղ թե ուշ, ներքին երկպառակությունը լուրջ խնդիր է դառնալու ողջ տարածաշրջանի, այլ ոչ միայն ուկրաինացիների համար», - հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով «Պոլսկոյե ռադիոյին»:

Նշենք, որ հունվարի 25-ին Լեհաստանի վարչապետը Ուկրաինայում իրավիճակը կքննարկի ԵԽ-ի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:

Նույն շարքից