Պարզաբանում.
Նախորդ գրությամբ պարզաբանել էի, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում չլինելու պատճառով կրթության և գիտության նախարարության նախկին շենքի կանգուն մնացած գլխավոր ճակատի քանդման թույլտվությունը մշակույթի նախարարության լիազորություններից դուրս էր:
Սակայն տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցում տեղ են գտել մի շարք հարգարժան ճարտարապետների և մտավորականների մտահոգությունն այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կարող էր արագ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալ և այդ կերպ թույլ չտալ քանդել: Անհրաժեշտ եմ համարում նշել` քանի որ ցավոք կար քանդման թույլվություն և քանդման աշխատանքներն արդեն մեկնարկել էին, մշակույթի նախարարության կողմից տրված նորահայտ հուշարձանի կարգավիճակը կկրեր սիմվոլիկ բնույթ և չէր կարող խոչընդոտ հանդիսանալ արդեն իսկ քանդման թույլտվություն ստացած շենքի քանդման աշխատանքների շարունակությանը:
Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյան