Հասարակություն 

Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի ծնունդը Բակո Սահակյանի հրավերով կնշի Արցախում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Տեղեկացանք, որ դեռ երեկ տիկնոջ հետ Արցախ է մեկնել Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի հենց Արցախում։ Ուշագրավ է, որ ԵԿՄ-ում տեղյակ չէին այդ մասին։ «Չէ, տեղյակ չենք, չենք քննարկել»,- մեզ ասաց փոխնախագահ Վազգեն Վարդանյանը։ ԵԿՄ-ում դեռեւս չընտրված նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ վաղ առավոտից կմեկնարկեն միջոցառումները, հենց վարչությունում ծաղիկներ կխոնարհեն Վազգենի կիսանդրու առջեւ, ապա կուղեւորվեն Եռաբլուր, որտեղ ներկա է լինելու նաեւ ռազմաքաղաքական էլիտան։ Հաջորդ կանգառը կլինի Արարատում՝ սպարապետի տուն-թանգարանում, հնարավոր է զորամաս այցելեն, զուգահեռ ԵԿՄ բոլոր տարածքային կառույցներում նույնպես կնշեն 60-ամյակը։

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով, հիշեցնենք, կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Արամ Սարգսյանի կուսակից Լյովա Եղիազարյանը մեզ հայտնեց, որ Արամ Սարգսյանը վաղը կվերադառնա եւ կմասնակցի հանձնաժողովի կազմակերպած միջոցառումներին, որը, ըստ որոշ տեղեկությունների, լինելու է Մարզահամերգային համալիրում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից