Քաղաքական 

Ուկրաինան պետք է բաժանել երկու մասի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ ու ՌԴ Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է փրկել միայն նրա բաժանումը կաթոլիկների եւ ուղղափառների:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի բաժանումը «քաղաքակրթական սկզբունքով» կօգնի լուծել այդ երկրում առկա խնդիրները:

«Դրանք երկու տարբեր ժողովուրդներ են՝ ռուսներ եւ ռուսականացած ուկրաինացիներ, եւ դրանք արեւմտականներն են՝ նրանք, ովքեր միշտ բնակվել են Ավստրո-Հունգարիայում: Ուստի նրանք միշտ հակառակորդներ կլինեն: Միայն քաղաքակրթական սկզբունքով Ուկրաինայի բաժանումը կփոխի իրավիճակը՝ կաթոլիկներն արեւմուտքում, ուղղափառները՝ արեւելքում»,- հայտարարել է Ժիրինովսկին, նշելով, որ եթե դա տեղի չունենա, ապա «կոտորածը շարունակվելու է», հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ ստեղծված իրադրությունը ծագել է Ստալինի թույլ տված սխալի հետեւանքով:

«Դա Ստալինի սխալն է. 1945թ.-ին պետք էր ձեռք բերված արեւմտյան հողերը՝ Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլը, Լուցկը, Ռովնոն, Լվովը միավորել ու Լվովը դարձնել Ուկրաինայի մայրաքաղաք: Մնացածը՝ Ռուսաստանին. Դոնբաս, Օդեսսա, Ղրիմ: Եվ ոչ մի խնդիր էլ չէր լինի»,- եզրափակել է Ժիրինովսկին:

Նույն շարքից