Հասարակություն 

Բաքվում տեղի ունեցածը չպետք է անհետևանք մնա. Անի Խաչատրյան

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը անվանափոխելու Երևանի ավագանու «Լույս» խմբացության նախաձեռնության մասին հանրայնացնելուց հետո կապվեցինք «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի ներկայացուցիչ Արմեն Գինոսյանի հետ։ Հիշեցնենք, որ հենց այս ընկերության կողմից է կառուցվել, Ռոդնինայի անունով անվանակոչվել և ապա 2015թ․ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերվել գեղասահքի մարզադպրոցը։

Բարերարի ներկայացուցչին հանգամանալից ներկայացրինք մեր նախաձեռնության շարժառիթների մասին՝ մասնավորապես ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական միջխորհրդարանական պատվիրակության անդամ Իրինա Ռոդնինայի՝ սույն թվականի փետրվարի 26-ին Բաքվում կայացած Խոջալուի, այսպես կոչված ցեղասպանությանը, նվիրված հանրահավաքային ելույթի ու երթին մասնակցության մասին մանրամասներ։

Չնայած մեր նախաձեռնության նկատմամբ բարերարի անհամաձայնությանը, այնուամենայնիվ, կարծում ենք՝ Բաքվում տեղի ունեցածը չպետք է անհետևանք մնա և այս հարցը պետք է քննարկվի և լուծում գտնի ավագանու օրակարգում որպես մեր ժողովրդի արժանապատվության հարց։

P.S. Այսօր էլ պատրաստ ենք դիտարկել բարերարի կողմից մարզադպրոցը ցանկացած այլ անունով անվանակոչելու հնարավորությունը։

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյան

Նույն շարքից