Քաղաքական 

ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է ընդամենը 7 հարց

Մարտի 4-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և ժամանակացույցը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

Խորհրդի որոշմամբ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի,սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացվել է մեկով:

 

Նույն շարքից