ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախորդ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին: Այս մասին նա խոսել է News 12-ի հետ զրույցում:
Քլինթոնը նշել է, որ դա, սակայն, չի նշանակում, որ ինքը դադարելու է խոսել և անել իր պնդումները տարբեր հարցերում: Նա նաև խոստացել է օգնել Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին, որոնցից շատերի հետ արդեն ծանոթ է:
Բիլ Քլինթոնի կինը հավելել է, որ հիմա վայելում է կյանքը որպես գրող, փաստաբան և տատիկ: