Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արարատ Միրզոյանը բացատրեց, թե ինչու է ԱԺ օրակարգն այսքան աղքատիկ

Այսօր՝ մարտի 5-ին, մեկնարկել ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած հայտարարություններրին, որ օրակարգն այդքան էլ հագեցած չէ, նշեց, որ դա օբյեկտիվ պատճառներ ունի. «Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, որից հետո մինչև այս փուլին հասնելն ԱԺ-ն ունենում էր մոտ 3 ամիս ժամանակ, և այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում, օրակարգ էր հասունանում: Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մոտ մեկ ամիս հետո, դրա համար բնականաբար մեծ ընթացք չի եղել»:

Բացի դրանից, Միրզոյանը նշեց, որ բազմաթիվ օրենքի նախագծեր կան, որոնք քննարկման տարբեր փուլերում են, և շուտով կլինի հագեցած օրակարգ:

 

Նույն շարքից