Բարի օր Քաղաքականություն 

Սա՞ է Նիկոլ Փաշինյանի ասած հանդուրժողականության մթնոլորտը. ԲՀԿ-ական պատգամավոր

analitik.am

Այսօր՝ մարտի 5-ին, Ազգային ժողովում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ օրեր առաջ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ իր հասցեին արած հայտարարությանը:

Պետրոսյանի խոսքերով, Մկրտչյանը հանձնաժողովի նիստին գնացել է ուշացումով, չի լսել իր զեկույցը, որևէ բառ չի ասել, հետո դուրս է է եկել ու հայտարարել, թե նախագծի իմաստն աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է. «Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը, նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ, ու ինչպե՞ս եղավ, որ ես աշխատողների շահերը տոտալ վերահսկողության ներքո դնելու նախագիծ հեղինակեցի: Վարչապետ Փաշինյանը բազմիցս խոսել է հանդուրժողականության մթնոլորտի մասին, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ նիստի կեսին մասնակցել, բան չասել, իսկ դրսում ապատեղեկատվություն տարածել: Եկեք հարգանքով վերաբերվենք իրար, լուրջ վերաբերվենք հարցին»:

ԲՀԿ-ական պատգամավորն իշխող ուժի պատգամավորին հորդորեց լրջորեն մոտենալ հարցին, քանի որ այն վերաբերում է աշխատողների շահերի պաշտպանությանը:

 

Նույն շարքից