Հասարակություն Ֆեյսբուք 

Հերիք է հային տեսակների բաժանեք...

analitik.am

Սովորաբար չեմ արձագանքում հանրային թեժ քնննարկումներին քաղաքական դեբատների մեջ ներքաշվելուց խուսափելու համար` հարգելով ՀՀ Սահմանադրությունը. հրապարակային քաղականությամբ զբաղվելու իրավունք չունեմ:
Բայց այս անգամ դժվար է չարձագանքել ու որեշեցի մի երկու տող գրել, որոնց մասին ոչ հրապարակային քննակումներում հաճախ խոսել եմ`
Երբ Բաքվից Հայաստան եկած հայերին բոլորն ասում էին «դե լավ դե ինչ հայ, հայերեն չեն խոսում», Ոչ ոք չասաց` ՉԻ ՛ ԿԱՐԵԼի, չասաց որ Վիլյամ Սարոյանն էլ հայերեն չի գրում, Շարլ Ազնավուրն էլ հայերեն չի երգում, Անրի Վեռնոն էլ հայալեզու ֆիլմեր չի ստեղծում, և այլն..ցանկը կարելի է շարունակել

Արդյունքում մենք կորցրեցինք մեր ոչ այդքան մեծ ազգի մի կրթված հատվածի. ու՞մ մեղադրել, չգիտեմ...
վաղուց ժամամակն է մի կարգին ծանրութևթև անելու ու հասկանալու սխալեները և շատ հարցերի մասին մտածել` օրինակ թե ինչու են հայերը քրդացել Թուրքիայում..

էս երկու օրը Լառ Մարգարի նման ինձ-ինձ միտք եմ անում` տեսնես իմ պապերը, երբ Պարսկաստանից ներգաղթել են ինչ-որ մեկը գուցե պարսիկ է անվանել նրանց, ինչ իմանաս..

Մեզ ո՞վ պիտի սովորեցնի ազգը, էթնոսը, տեսկակը, մշակույթը, պետությունը պահպանելու այբուբենը, չգիտեմ..գուցե դա այն գիտելիքներից է, որ միայն սխալների վրա է հնարավոր սովորել, բայց սխալներն առավել քան բավարար են: Թե այդ ամենից սովորել կարող ենք, ապա տեղ ունենք այս աշխարհում, թե ոչ, ապա պետք է հիշել թե ինչ հզոր ազգեր և պետություններ այլևս գոյություն չունեն կամ գրեթե գոյություն չունեն...

Վերջում ուզում եմ մեջբերել Լուսահոգի Սոս Սարգսանի խոսքերը` հերիք է հային տեսակների բաժանեք...

Հ.Գ. մարդկանց տեսակավորելը և ստորադասելը ընդհանրապես որպես երևույթ լավ բան չէ. ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը դեռ 19-րդ դարի 60-ականներին, չունենալով առանձնապես մի կրթություն, հասկացել էր, որ մարդկանց ստորադասելը վատ բան է և վերջ դրեց ստրկությանը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան

Նույն շարքից