Հասարակություն Սպորտ 

«Ռեալի» երկրպագուները պետք է համբուրեն Բեյլի ոտքերը. Գործակալ

analitik.am

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը քննադատել է ակումբի երկրպագուների վերաբերմունքն ուելսու նկատմամբ:

«Բեյլը մեծ հարգանքի է արժանի, իսկ այն, թե ինչպես են երկրպագուները վերաբերվում նրան, խայտառակություն է:

Իսպանիայում անցկացրած 6 տարիների ընթացքում Բեյլը նվաճել է ամեն ինչ: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Երկրպագուները պետք է համբուրեն նրա ոտքերը:

Չնայած այն բանին, թե ինչ է գրում իսպանական մամուլը, նա երջանիկ է զգում իրեն ակումբում, նրա ու մյուս խաղացողների միջև լարվածություն չկա: Մարդիկ, ովքեր գրում են նման բաներ, ուղղակի չեն ճանաչում Բեյլին»,-ասել է հարձակվողի գործակալը:

Նույն շարքից