Բարի օր Քաղաքականություն 

Մենք հող հանձնող չենք. Սասուն Միքայելյան

analitik.am

Մարդիկ դիվիդենտներ ստանալու համար հող հանձնելու մասին են խոսում, իսկ իրականում նման բան չկա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով տարբեր կողմերից հնչող հայտարարություններին՝ իբր այս իշխանությունները հող են հանձնելու:

Միքայելյանը նշեց, որ իրենք հող հանձնող չեն, իրենք հող պահող են:

Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Միքայելյանն անդրադարձավ նաև Հոկտեմբերի 27-ի գործին: Պատասխանելով հարցին, թե հավանականություն կա արդյո՞ք գործի վերաբացման համար՝ ԱԺ պատգամավորն ասաց՝ ժամանակը ցույց կտա. «Բարդ հարց է, ժամանակի խնդիր է»։

Հարցին, թե իշխող կուսակցությունը կամք ունի արդյո՞ք Հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար, պատգամավորն ասաց, որ իշխող ուժը կամք ունի ու Մարտի 1 է բացահայտում. «Ամեն ինչ հերթականությամբ»:

Նույն շարքից