Հասարակություն 

60 տարի առաջ ծնվեց մի հրաշք մանուկ. Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Ես հարցերի չեմ պատասխանելու, ուղղակի ձեզ հետ կիսվելու եմ այս ինչ-որ իմաստով տխուր օրը: Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այս հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն: Եթե եղել եք նրա տանը, գիտեք, որ նա ամեն օր պատուհանից տեսել է իր երազած Մասիս սարը: Այս հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք իր ծննդյան 60 ամյակը, 10 տարի հետո կտոնենք 70 ամյակը, հետո 80, 90, 100 ամյակը և այլն: Սակայն նա ընդմիշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը»:

Նախագահը նշեց, որ Հոկտեմբերի 27-ը հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ և իր համապատասխան պատմական գնահատականը պետք է ստանա, իսկ պատմականի մեջ մտնում է նաև իրավականը։

Նույն շարքից