Քաղաքական 

Գագիկ Ծառուկայնը չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի տղայի հետ․ Զոհրաբյան

Լրագրության մեջ Կիկոսի մահի ժանրը գնալով ավելի ֆունդամենտալ ժանր է դառնում, բայց տեղեկատվությունն ուղղակի չի համապատասխանում իրականությանը և վերջ։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնակով մամուլում այսօր տեղ գտած հրապարակումների մասին:

Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս հանդիպել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ և որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել: Գրվել է նաև այն մասին, որ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը կտրուկ հերքեց տեղեկությունները` նշելով, որ նման բան չկա:

Նույն շարքից