Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աշխատանքից ազատել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոպովին և նրա պաշտոնում նշանակել Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Մակեենկոյին։ Համապատասխան որոշումները հրապարակվել են նախագահի կայքում, հայտնում է lenta.ru-ն։
Պոպովն ազատվել է պաշտոնից դեռևս դեկտեմբերի կեսերին՝ որպես 2013թ. նոյեմբերի 30-ին «Եվրամայդանի» ցրման ժամանակ ուժի կիրառման պատասխանատուներից մեկը, երբ տուժել էին տասնյակ մարդիկ։
Նրա հետ աշխատանքից հեռացվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչը։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման համար։
Նշենք, որ Կիևի քաղաքային վարչակազմի շենքը գտնվում է ցուցարարների հսկողության տակ։